ԲԴԽ-ն առաջարկել է Լիանա Հարությունյանի թեկնածությունը՝ դատավորի պաշտոնում

Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 3-ին որոշել է առաջարկել Լիանա Հարությունյանին առաջադրել իր թեկնածությունը` Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

«Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի թեկնածու Լիանա Հարությունյանին առաջարկել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի քաղաքացիական մասնագիտացման թափուր տեղում իր թեկնածությունը՝ Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով»,- ասված է որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել