Գերեվարված երեք մեր հայրենակիցն արդեն Երևանում է։ Ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց, ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի և Ազգային անվտանգության ծառայության ջանքերով նրանք վերադարձվել են հայրենիք։ Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
«Այս պահին նրանք անցնում են բժշկական փորձաքննություն, հասցրել են կապվել և խոսել հարազատների հետ։ Մեկը Շիրակի մարզից Սամվել Շ․-ն է։
Բարի և շուտափույթ վերադարձ մաղթենք նաև մեր մյուս տղաներին»,-նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվից Երևան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի: Նրանց տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի «Էրեբունի» օդանավակայանում: