ԱԺ նիստում դիմելով «Իմ քայլը» խմբակցությանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ավելի վաղ հայտարարել էր․ «Իմ գործընկերներն ի վերջո վերադարձան հայամետ քաղաքականության, և իմ գործընկեր պարոն Վարդանյանը վերադարձավ նաև իր հիմնական մասնագիտական առաքելություն՝ միջազգային մարդասիրական իրավունք և ընդգծեց, որ, այո, Շուշիում տեղի ունեցածը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է»։
Հայտարարությանը սուր արձագանքեցին «Իմ քայլի» պատգամավորը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ասաց, որ հնչեցված արտահայտությունը վիրավորական է իրենց համար․ «Հայամետ քաղաքականության թող վերադառնան նրանք, ովքեր հեռացել են այդ քաղաքականությունից»։
Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նույնպես անդրադարձավ Սիմոնյանի հայտարարությանը և բարկացած ասաց․ «Հաշիվ տալի՞ս եք Ձեր, թե ինչ եք խոսում և որտեղ եք խոսում»։
Հակոբյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։