ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ:
Երկրի կարևորագույն հիմնահարցերի օբյեկտիվ լուսաբանման և ճշգրիտ տեղեկատվության ներկայացման գործում անգնահատելի է Ձեր դերակատարությունը:
Ազատ լրագրությունը հանրային վերահսկողության հիմնական ինստիտուտներից է: Պատասխանատու, դժվար, շատ դեպքերում նաև վտանգներով լի ձեր մասնագիտական աշխատանքով դուք ապահովում եք հանրային աշխատանքի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Ձեր աշխատանքի շնորհիվ է նաև, որ հանրությունը օպերատիվ տեղեկություններ է ստանում մեր երկրում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների, պատերազմների և տարբեր միջադեպերի մասին։
Մեծ է լրագրողի դերը նաև մեր զարգացմանը միտված թիրախային առաջնահերթությունների առաջմղման և դրա շուրջ լայն համախմբման առումով: Ձեր պատասխանատու աշխատանքով կարևոր փոփոխություններ կարող են արձանագրվել մեր երկրում։
Բարի երթ»,- գրել է նա։