Ուսուցչի աշխատանք՝ Երևանի դպրոցներում․ քաղաքապետարանի հայտարարությունը

Երևանի քաղաքապետարանը ուսուցիչների թափուր տեղերը համալրելու համար մրցույթներ է հայտարարել։

Այսպիսով, հայտարարվում է մրցույթ՝

  1. ՀՀ «Երևանի հ. 181 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կերպարվեստ առարկայի ( 24 ժամ ) ուսուցչի թափուր տեղի համար (դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 14-ը ներառյալ),
  2. «Երևանի Դանիել Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կենսաբանության (24ժամ) ուսուցչի թափուր տեղի համար (դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 14-ը ներառյալ),
  3. «Երևանի Ալ.Շիրվանզադեի անվան հ.21 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի ուսուցչի թափուր տեղի համար (դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 11-ը ներառյալ),
  4. «Երևանի հ. 104 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «ՆԶՊ» առարկայի (4 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար (դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 4-ը ներառյալ)։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել