Շարունակվում է 4 ամիս ժամկետով՝ 68,000 դրամ աջակցության տրամադրումը․ ԱՀ ԱՍՀՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շարունակվում է 4 ամիս ժամկետով՝ 68,000 դրամ աջակցության տրամադրումը։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Գումարի փոխանցման մասին քաղաքացին ծանուցվում է SMS հաղորդագրության միջոցով։ Քաղաքացիներին ուղարկվում են հաղորդագրություններ նաև դոնոր այն կազմակերպությունների կողմից, որոնք, ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ, ներգրավված են ծրագրի ֆինանսավորման գործընթացում:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվում է 68,000 դրամից սննդի կարիքների համար նախատեսված դրամական օգնության վճարում, որը կազմում է շուրջ 16,900 դրամ և նախատեսված է ԼՂ հակամարտության հետևանքով տուժած այն շահառուների համար (կանայք, երեխաներ), որոնք այժմ գտնվում են ՀՀ տարածքում։

Փոխանցման մյուս մասը շարունակվում է տրամադրվել պետական բյուջեից։

Հարգելի քաղաքացիներ, Ձեր կողմից հավելյալ գործողությունների անհրաժեշտություն չկա, քանի որ փոխանցումը կատարվում է նույն եղանակով, ինչպես նախկինում»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել