Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 10-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում։
Այս մասին հայտնում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 3-ին, Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելու որոշումը չընդունվեց՝ 1 կողմ, 3 դեմ, 75 ձեռնպահ ձայներով:
Նշենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նիստին չէր մասնակցում: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ ԱԺ-ն արձակելու և արտահերթ ընտրությունների անցկացումը հնարավոր դարձնելու համար «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի թեկնածուին քվեարկելու է ձեռնպահ:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրը, Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել: Նրա հրաժարականից հետո խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրելու: Այնուհետև Ազգային ժողովը իրավունքի ուժող կհամարվի արձակված, և տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հանրապետությունում ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին: