Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը պարզաբանում է, թե ինչու է իր անունը կապվում որոշ ընդդիմադիր ուժերի հետ:
«Գրել են, որ ես վերջնականապես Քոչարյանի հետ եմ գնալու ընտրության, 3-րդ համարով»,-այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավորը:
Լուրեր էին տարածվել նաև այն մասին, որ անկախ պատգամավորը ընտրություններին մասնակցելու է «Հայրենիք» կուսակցության հետ:
«Լուրը ոչ ես եմ հաստատել, ոչ Արթուր Վանեցյանն է հաստատել, հետևաբար խոսել մի բանի մասին, որ դերակատար երկու կողմերը չեն հաստատում՝ աբսուրդ է: Ես բոլորից առաջարկներ ստացել եմ, բայց ես ունեմ մի շարք հարցեր՝ մեր երկրի անվտանգության, մեր երկրի ազգային արժանապատվության, մեր և Արցախի ապագայի վերաբերյալ, և այս հարցերի պատասխանը ես պետք է ստանամ բոլոր այն կողմերից, որոնցից ստանում եմ առաջարկներ, որպեսզի հասկանամ՝ իմ քաղաքական ապագան ում հետ եմ կառուցում»,-ասաց Թագուհի Թովմասյանը:
Պատգամավորն ասաց, որ իր որոշման մասին Ազգային ժողովի ամբիոնից կասի: