ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը և ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանը Քննչական կոմիտեից ծանուցագրեր են ստացել՝ որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրյալի կարգավիճակով հարցաքննվելու համար:
ՀՅԴ անդամները մայիսի 3-ին կանչվել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին:
«Մեր դուռը կրկին ծեծեցին։ Այս անգամ ծանուցագիրը հորս չէր հասցեագրված, այլ ինձ։ Մի քանի անգամ առիթ ունեցել եմ նշելու, հիմա էլ միտքս կրկնում եմ.
– Մեզ քրեական հետապնդումներով ավելի եք մոտիվացնում այ անՀայրենիք տականքներ։ Պայքարը շարունակվում է։
Հ.գ Ամոթ նահանջողին»,- գրել է Տարոն Մանուկյանը և հրապարակել իրեն ուղարկված ծանուցագիրը:
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը ևս հրապարակել է իրեն ուղարկված ծանուցագիրը:
