Անհարկի ուշացվել է վիրավորում ստացած զինվորներին դրամական աջակցության տրամադրումը․ Նազելի Բաղդասարյան

ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գյումրիում այցելել եմ «Վերականգնողական կենտրոն», որտեղ բուժում են ստանում պատերազմի ընթացքում վիրավորում ստացած մեր զինվորները։ Զգալի և դրական առաջընթաց է գրանցվել շատերի մոտ, ինչն ամենօրյա և հետևողական աշխատանքի արդյունք է, ինչպես նաև մասնագետների հոգատարության։ Երկարատև ռեաբիլիտացիոն գործընթացին զուգահեռ տարվում է նաև հոգեբանական աշխատանք, ինչի շնորհիվ մեր տղաները հետզհետե վերադառնում են բնականոն կյանքի։

Ցավով պետք է արձանագրեմ, որ հանդիպման ընթացքում զինվորները բարձրաձայնել են մի շարք խնդրների մասին, մասնավորապես՝ բժշկասոցիալական փորձաքննության, որի արդյունքում որոշ անհատներ՝ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, միտումնավոր ձգձգում են գործընթացը, մի քանի դեպքերում էլ միջին օղակում բյուրոկրատական քաշքշուկների ընթացքում անհարկի ուշացվել են վիրավորում ստացած զինվորներին դրամական աջակցության տրամադրումը։

Յուրաքանչյուր խնդրի համար հետևողական ենք լինելու։ Եթե նման դեպքեր կարձանագրվեն, խնդրում եմ դիմել։ Հետպատերազմական Հայաստանում յուրաքանչյուրիս պարտքն է հոգատար լինել նրանց հանդեպ, ովքեր իրենց առողջությունը զոհաբերել են մեր խաղաղության համար։ Առողջություն և շուտափույթ ապաքինում բոլորին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել