Մանե Թանդիլյանը ներկայացրել է հետպատերազմյան Արցախի սոցիալական իրավիճակը

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր մասնակցում եմ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից կազմակերպված՝ «Գործընկերություն հանուն Արցախի» քննարկմանը:

Միջոցառմանը ներկա են նախաձեռնության «Ավրորան՝ Արցախին» ծրագրի գործընկերները, տեղական և Սփյուռքի կազմակերպություններ, հիմնադրամների անդամներ, Արցախից պետական պաշտոնյաներ և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Քննարկման ընթացքում ներկայացրել եմ հետպատերազմյան Արցախի սոցիալական իրավիճակը, առաջիկայում իրականացվելիք ծրագրերը՝ մատնանշելով այն հիմնական խնդիրները, որոնք հաջողվել է հաղթահարել և տեղեկացրել Արցախի սոցիալական գերատեսչության առջև հետայսու դրված առաջնահերթությունների վերաբերյալ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել