Տուգանք է սահմանվել վաճառքի և վարձույթի նպատակով ավտոտրանսպորտային միջոցը չսահմանված վայրում կայանելու համար

Հունվարի 20-ին Ազգային ժողովը ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ նախագիծը և այն ստորագրվեց նախագահի կողմից։

Լրացման համաձայն՝ տուգանք է նախատեսվում ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի կազմակերպման պահանջները խախտելու դեպքում և ոչ միայն։ Փոփոխությունները սկսում են գործել հունիսի 1-ից։

Այսպիսով, ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի՝ օրենսդրությամբ նախատեսված պահանջները խախտելն առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 20-40 հազար դրամի չափով։

Եթե նշված արարքը կատարվի վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, ապա խախտում կատարած անձը կտուգանվի 500-700 հազար դրամի չափով։

Տուգանք է նախատեսվել նաև վաճառքի և վարձույթի նպատակով ավտոտրանսպորտային միջոցը չսահմանված վայրում կայանելու համար։

Այսպիսով, վաճառքի և վարձույթի նպատակով ավտոտրանսպորտային միջոցը վաճառքի և վարձույթի համար չսահմանված վայրում կայանելը ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ համար՝ առաջացնում է տուգանքի նշանակում`10 հազար դրամի չափով։

Եթե նշված խախտումը կրկին կատարվի վարչական տույժի միջոց կիրառելուց երեք օր հետո՝ մեկ տարվա ընթացքում, ապա խախտում կատարած անձը կտուգանվի 30 հազար դրամի չափով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել