Ավարտվել են ցուցանակների եռալեզու թարմացման աշխատանքները․ Մետրոպոլիտեն

Ի պատասխան ԶԼՄ-ներում պարբերական շահարկումերի առիթ դարձած՝ Երևանի մետրոպոլոիտենի ռուսերեն լեզվով ցուցանակների հանվելու վերաբերյալ ստահոդ տեղեկություններին, մետրոպոլիտենից հայտնում են, որ ավարտվել են ցուցանակների եռալեզու թարմացման աշխատանքները։

«Ինչպես ավելի վաղ նշել էինք՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանի հանձնարարականով, բոլոր կայարաններում թարմացվում էին գեոլոկացիոն ցուցանակները։

Նկարները՝ «Բարեկամություն» կայարանից»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել