Նարեկ Մկրտչյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 29-ին, նոր որոշում է ստորագրել։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Մկրտչյանին նշանակել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ»,-նշվում է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Մկրտչյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Նարեկ Մկրտչյանի պատգամավորի լիազորությունները դադարեցվել են ապրիլի 28-ին։

Նա տեղեկացրել է, որ գործունեությունը շարունակելու է գործադիրում։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արմավիրի մարզի բնակիչներին՝ ինձ տրված վստահության քվեի համար։ Շնորհակալ եմ նաև ԱԺ գործընկերներիս, Արմավիրի մարզային իշխանություններին, ինչպես նաև ՏԻՄ ղեկավարներին՝ համատեղ աշխատանքի համար։ Պատգամավորական գործունեությանս ընթացքում փորձել եմ հնարավորինս հասանելի լինել քաղաքացիներին, լսել նրանց խնդիրները և գտնել լուծումներ։ Հիմա առավել քան երբևէ մեր երկիրն ունի բոլորիս աջակցության և հոգածության կարիքը, ուստի սիրենք միմյանց, ներողամիտ լինենք և համատեղ ջանքերով գործենք ի փառս Հայաստանի Հանրապետության»,- նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել