Ես շատ հստակ ասել եմ, որ պետք է ստորացնելով բերման ենթարկեն այն խուլիգաններին, ովքեր հայհոյում են ՀՀ վարչապետին. Հրաչյա Հակոբյան

«Իրենց անկախ հռչակած մի քանի պատգամավորներ դիմում են Ազգային ժողովի խմբակցություններին, որպեսզի էթիկայի հանձնաժողով ստեղծվի և քննվի այն հարցը, որ ես ասել եմ, թե իբր պետք է ստորացնելով բերման ենթարկել սյունեցիներին: Նրանք կամ չեն հասկացել կամ միտումնավոր խեղաթյուրում են իմ խոսքը:

Ես շատ հստակ ասել եմ, որ պետք է ստորացնելով բերման ենթարկեն այն խուլիգաններին, ովքեր հայհոյում են Հայաստանի Հանրապետության վարչապետին և վարչապետի կողմնակիցներին՝ քաղաքացիներին, և դա անում են խուլիգանավարի»,-այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, Ազգային ժողովում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Նա խնդրեց անկախ պատգամավորներին չխեղաթյուրել իր խոսքը: Ինչպես ինքն ասաց՝ եթե լավ չեն հասկանում ուշադիր լինեն մի քիչ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել