Սա բարոյական հաղթանակ է, հաղթանակ, ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ մարդկության համար․ ԱՀ ԱԳՆ

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը  հայտնում է․

«Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի իր ուղերձով, փաստորեն, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների նախագահի մարդասիրական և քաղաքական կարևոր այս քայլը՝ Թուրքիայի կողմից միլիոնավոր հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությանը արժանի գնահատական տալու ուղղությամբ:

Սա բարոյական հաղթանակ է, հաղթանակ, ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ մարդկության համար:

Այս կարևոր հաղթանակը նաև Սփյուռքի կառույցների հետևողական և նպատակասլաց աշխատանքի արդյունք է:

Հուսով ենք, որ ԱՄՆ նախագահի այս դիրքորոշումը հիմք կստեղծի հետագա ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտման ու կանխման համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել