Շնորհակալություն, նախագահ Բայդեն․ Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հայտարարությւոն է տարածել, որում ասվում է․

«Շնորհակալություն, նախագահ Բայդեն

Հայոց ցեղասպանության ճանաչումը համարձակ և ոգևորիչ քայլ է։ Դա կարևոր է հայ ժողովրդի և ողջ աշխարհում բոլոր նրանց համար, ովքեր արդարություն են փնտրում։ Այն նոր հեռանկարներ է բացում հայ-ամերիկյան հարաբերությունների համար։

Դրա շնորհիվ աշխարհն ավելի լավն է դառնում։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը կնպաստի ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության կանխարգելմանն ու անպատժելիության վերացմանն ամբողջ աշխարհում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել