Հենց այսօր Թուրքիայի զինված ուժերը սկսել են նոր ռազմական գործողություն Իրաքի միջազգայնորեն ճանաչված սահմանների հյուսիսում․ թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Մի փոքր շեղեմ տեղեկատվական հիմնական թեմայից (Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության եզրի կիրառման կարևոր փաստից), որը, սակայն, դարձյալ օրվա հիմնական իմաստի հետ ուղիղ շաղկապված է։

Հենց այսօր Թուրքիայի զինված ուժերը սկսել են նոր ռազմական գործողություն Իրաքի միջազգայնորեն ճանաչված սահմանների հյուսիսում։ Այդ ռազմագործողություններն ուղղված են քուրդ զինյալների դեմ։ Քարտեզի վրա երևացող Զափ, Մաթին և Ավաշին լեռնային գոտիները այսօր ռազմագործողության հիմնական շրջաններն են։

Իսկ հիմա մտովի պատկերացրեք, որ Հայաստանը Թուրքիային միջանցքներ է տրամադրում Սյունիքի տարածքով։ Իսկ Թուրքիան որոշում է, որ պետք է ապահովել այդ միջանցքների անվտանգությունը սեփական ուժերով, քանի որ… (պատրվակը մտածե՛ք ինքներդ)։ Իրաքը ձեզ օրինակ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել