Այսօր՝ ապրիլի 24-ին, ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմահ զոհերի հիշատակին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Կառավարության անդամները և պատգամավորները ծաղկեպսակ դրեցին, ապա ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին։