Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 22-ին, հրամանագիր է ստորագրել, որում ասված է․
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Կրթության և գիտության զարգացման գործում ներդրած ավանդի համար Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժորա Դանիելի ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»: