Այսօր Քննչականում տեղի ունեցած խայտառակությունը պետք է ստանա արժանի պատասխան․ Իշխան Սաղաթելյան

«Բռնությունը, որ կիրառում էին Քննչականում, դա խայտառակություն է։ Այս իշխանությունը չարիք է, որը րոպե առաջ պետք է հեռանա»,-այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅ Դաշնակցության Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ սյունեցիները պայքարում են իրենց իրավունքի, իրենց հայրենիքի համար և դրա իրավունքն ունեն։

«Դա ինչ-որ խումբ չէ, դա ընդհանուր Սյունիքի ժողովուրդն է, որն իր մաշկի վրա զգում է աղետը։ Շուռնուխով անցնող յուրաքանչյուր սյունեցի զգում է այդ աղետը, իսկ «Իմ քայլի» պատգամավորները շարունակում են չնկատել դա, չնկատել 5000 զոհերին, մեր երկրի փլուզումը, կազմաքանդումը»,-նշեց նա։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ այսօրվա իրենց հավաքի նպատակն է աջակցել ձերբակալված սյունեցիներին։ Նա ասաց, որ պատրաստվում են գնալ Գլխավոր դատախազություն և հստակ պահանջներ ունեն ներկայացնելու։

«Այսօր Քննչականում տեղի ունեցած խայտառակությունը պետք է ստանա արժանի պատասխան»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել