Կառավարության դիմաց քիչ առաջ «Ազատագրում» շարժման անդամները ակցիա են արել՝ ձեռքերը ձեռնաշղթաներով ամրացնելով կառավարության դարպասներից ու հավելյալ սոսնձելով:
«Նենց ենք արել, որ Նիկոլ Փաշինյանը մաքսիմալ դժվարությամբ մուտք գործի կառավարության շենք։ Էս շենքը իրեն չի պատկանում, ոչ էլ պետությունն է իրենը»,- ասաց շարժման անդամներից մեկը: Հատկանշական է, որ այն մուտքերը, որոնց մոտ ակցիա էին անում շարժման անդամները, նախատեսված է նախարարության աշխատակիցների համար և վարչապետը դրանցով չէ կառավարություն մուտք գործում։
Ոստիկաններին դժվարությամբ հաջողվեց ազատել ակցիայի մասնակիցների ձեռքերը ձեռնաշղթաներից և բերման ենթարկել: Այս պահին կառավարության մուտքի դարպասները հսկվում են ոստիկանների կողմից: