Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի տանն ասացին՝ գնում ենք Մեղրիի ոստիկանության բաժին, հասանք այնտեղ, դրսում հայտարարեցին, որ գնում ենք Կապանի բաժին, իսկ Կապանի ճանապարհին պարզվեց՝ գնում ենք Երևան։ Այս մասին հայտնում է քաղաքապետի փաստաբան Գայանե Պապոյանը։
Նրա խոսքով՝ իր պաշտպանյալին հրավիրել են ոստիկանության բաժին, բայց «վերջինս պարտադիր ոստիկանական մեքենայով պետք է գնա»։
Նշենք, որ փաստաբանը ավելի վաղ հայտնել էր, որ Զաքարյանի հետ ինքնակամ ներկայացել են ոստիկանություն և Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնում են այն բանից հետո, երբ տեղեկացել են, որ իրավապահները փնտրում են Զաքարյանին:
Մեղրիի համայնքապետին մի քանի ավտոբուս ոստիկաններ էին ուղեկցում։
Մանրամաները՝ տեսանյութում։