Աշխատողների քանակն ավել է 38,092 աշխատողով կամ 6,52%-ով․ Վահան Քերոբյան

Աշխատանքի շուկայի թարմ տվյալների համաձայն՝ 2021-ի մարտը 2020-ի մարտի համեմատ զրոյից մեծ հարկման բազա ունեցող աշխատողների քանակով ավել է 2304-ով կամ 0.37%-ով, իսկ եկամուտների ընդհանուր բազան ավել է 7,8 մլրդով կամ 6,34%-ով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«2021ի մարտը 2019ի մարտի նկատմամբ` աշխատողների քանակն ավել է 38,092 աշխատողով կամ 6,52%-ով, իսկ եկամուտների ընդհանուր բազան` 24,13 մլրդ դրամով կամ 22,47%-ով։

Սրան ավելացնեմ նաև, որ կորոնավիրուսի շոկը աշխատաշուկայի վրա ազդել է 2020 թվականի ապրիլից սկսած»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել