Հայաստանն էլ կարող է խոսել Նախիջևանի միջանցքի մասին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած մարզային այցելությունից տեսանյութ է հրապարակել.

«Սյունիքի մարզպետարանում անցկացրել ենք խորհրդակցություն։
Անդրադարձել եմ 44-օրյա պատերազմի հետեւանքով Սյունիքում ստեղծված իրավիճակին, կառավարության ձեռնարկած միջոցառումներին, սահմանային անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ այսօր Ագարակում եւ Մեղրիում տեղի ունեցածին»։

«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ո՛չ Զանգեզուր, ո՛չ Սյունիք, ո՛չ միջանցք արտահայտություններ չկան: Խոսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին և հունվարի 11-ի մոսկովյան հայտարարությամբ մենք հստակ արձանագրել ենք, որ պետք է տեղի ունենա տարածաշրջանի կոմունիկացիոն հաղորդակցության ուղիների բացում: Եթե Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, ուրեմն այդ նույն տրամաբանությամբ Հայաստանը կարող է խոսել Նախիջևանի միջանցքի մասին, հյուսիս-ադրբեջանական միջանցքի մասին»,-մարզպետարանում հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել