Մինչև կռվի պրծնելը զինվորները հերոսներ էին, հիմա՝ անտեսվել են․ ժամկետային զինծառայողի ծնողի բողոքը

Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների հարազատները հավաքվել են կառավարության շենքի մոտ, որտեղ նշանակված է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ծնողները պնդում են, որ պատերազմին մասնակցած ժամկետայիններին պետք է ավելի շուտ զորացրեն և թույլ տան, որպեսզի նրանք վերադառնան տուն։

Նրանց խոսքով՝ ժամկետային զինծառայողները որևէ հոգեբանական աջակցություն չեն ստացել բանակում։

«Իմ ակնկալիքն այն է, որ մեր նախաձեռնող խումբը, որը հիմա Կառավարության շենքում է, դուրս գա ու ներկայացնի վարչապետի պատասխանը: Հարցն այն է, որ մեր տղաները 44 օր կռվեցին, բայց հիմա նորից իրենք են ամբողջ բեռը կրում, պաշտոնյաներն այդ մասին լավ գիտեն, նրանք մինչև պատերազմի ավարտն ասում էին, որ մեր տղաները հերոոներ էին, քաջեր էին, ասպետներ էին, բայց պատերազմից հետո մեր տղաներն անտեսվել են: Մեր զինվորները միայն իրենց ծնողների համար են մնացել քաջեր, հերոսներ ու ասպետներ: Շնորհակալություն Կառավարությանը, պատկան մարմիններին, որ մեր երեխաներին անտեսել են»,-ասաց Արցախում ծառայող ժամկետային զինծառայողներից մեկի հայրը՝ Արթուր Բադալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել