Շուշիի 1919թ․ օգոստոսի 22-ի ժամանակավոր համաձայնագրով արձանագրվել է Շուշիի նկատմամբ ադրբեջանական տիտղոսի բացակայության փաստը. Լևոն Գևորգյան

Միջազգային իրավունքի մասնագետ, ի.գ.թ. Լևոն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Շուշիի 1919թ․ օգոստոսի 22-ի ժամանակավոր համաձայնագիրը (պատճեն՝ հաստատված ադրբեջանական կողմի կնիքով)։ Փաստաթուղթ, որն անկյունաքարային է Արցախի իրավական կարգավիճակի հարցի որոշման տեսանկյունից․․․ Այս փաստաթղթով արցախահայությունն ուժի գործադրման և Խայբալիքենդ և մի շարք այլ հայաբնակ գյուղերի ջարդերից հետո ստիպված է լինում ընդունել Ադրբեջանի ժամանակավոր վարչակազմը։ Փաստաթղթի կենտրոնական տարրերն են․

(1) Ճանաչվում է ադրբեջանի հենց ժամանակվոր վարչակազմը, ինչը փաստացի արձանագրում է տարածքի նկատմամբ ադրբեջանական տիտղոսի բացակայության փաստը (հնարավոր չէ ստանձնել մի բանի ժամանակվոր կառավարումը, ինչը քոնն է)․ այս ընկալումը փաստացի կիսում էր նաև ադրբեջանցիներին աջակցած անգլիական բանակը (որի հետ ՀՀ իշխանությունների նամակագրությունը տեղադրել եմ անցյալում)։

(2) Այդ վարչակազմը հաստատվում է մինչև Փարիզի խախաղության կոնֆերանսում հարցի լուծումը։ Փարիզի խախաղության կոնֆերանսի արդյունքներով ընդունվում է Սևրի պայմանագիրը, որն այդպես էլ չի վավերացվել։ Այդ փաստը բնականաբար զրոյացնում է (rebus sic stantibus) ադրբեջանական վարչակազմի իրավական հիմքերը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել