Միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումը չավարտած քաղաքացիներին տարկետում կտրվի

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածը կլրացվի նոր՝ 5.1-ին մասով։ Ազգային ժողովն այսօր ընդունեց օրենքի նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝  103 կողմ և 2 ձեռնպահ ձայներով:

22-րդ հոդվածով սահմանվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմքերը։

Հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն տրված տարկետման ժամկետի ավարտի օրվա դրությամբ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, ավարտական կուրսում սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մեկ անգամ տրվում է տարկետում՝ մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը։

22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ սահմանվում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաև նպատակային ուսումնառության համար` Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողին: Սույն կետի համաձայն` քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 19 տարին լրանալու օրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել