«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից «Նոր Ակունք» պոմպակայանի պլանային հոսանքազրկմամբ պայմանավորված, ս.թ. ապրիլի 20-ին ժամը 12.00-20.00 դադարեցվում է Արմավիրի մարզի՝
- Արմավիր քաղաքի,
- Նորավան և Լուկաշին գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։