Սահմանամերձ Շուռնուխում երկհարկանի բազմաբնակարան շենք է հիմնանորգվում․ համայնքապետարան

Շուռնուխում բարերարների աջակցությամբ կառուցվող առանձնատներից բացի, Գորիս համայնքի միջոցներով հիմնովին նորգվում է բազմաբնարան շենք։ Այս մասին հայտնում է Գորիսի համայնքապետարանը։

«Դեռևս 1990-ականներին բնակավայրի կենտրոնում կառուծված շենքը ռմբակոծվել էր, մնացել էին միայն կիսավեր պատերը։ Շենքի հիմնովին նորոգման հարցը բնակավայրի բնակիչները ներկայացրել էին համայնքի ղեկավարին։ Իրենց տները կորցրած 12 ընտանիքներից բացի, գյուղում կան այլ բնակիչներ, ովքեր բնակարանի խնդիր ունեն և խնդրանքով դիմել են համայնքի ղեկավարին, Առուշ Առուշանը ընթացք է տվել բնակիչներին հուզող խնդրի լուծմանը։ Այժմ շենքը հիմնովին նորոգվում է։ Արդեն մի քանի օր է աշխատանքների մեկնարկը տրված է»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել