Դավիթաշենի 4-րդ թաղամասում և Արմավիրում կփորձարկվի տեխնիկա և ազդարարման շչակ

Վաղը՝ ապրիլի 16-ին, ժամը 10:00-12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտակարգ իրավիճակների նախարարությունը Ա. Միկոյան 109/8 (Դավիթաշենի 4-րդ թաղամաս) հասցեում անցկացնելու է շարային ստուգատես, որի ժամանակ, կփորձարկվի տեխնիկա և ազդարարման շչակ։

«Նախապես հայցում ենք հարակից շենքերի բնակչության ներողամտությունը և հորդորում՝ չանհանգստանալ»,-նշվում է ԱԻՆ հայտարարության մեջ:

Նշենք նաև, որ ապրիլի 16-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը Ոսկեհատ համայնքում անցկացնելու է «Պատսպարման կազմակերպումը «օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով վարժանք։ Այնտեղ նույնպես ժամը 13:00-ին գործարկվելու է էլեկտրաշչակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել