Խոր վշտով տեղեկացնում ենք, որ 65 տարեկան հասակում սրտի կաթվածից կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ ԱԱԾ Պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Վազգենի Հարությունյանը: Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 16-ին, ժամը՝ 18:00-ին, Երևանի Սուրբ Աստվածածին եկեղեցում (Նորք-Մարաշ): Այս մասին հայտարարություն է տարածել Հարությունյանների ընտանիքը։
Հուղարկավորությունը՝ նույն վայրից, ապրիլի 17-ին, ժամը՝ 11:00-ին:
Նշվում է, որ Հրաչյա Հարությունյանը 65 տարեկանում մահացել է սրտի կաթվածից: