Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 15-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ապրիլի 16-17-ին, 19-ին՝ հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-20-ին պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Հանրապետության տարածքում՝
Երևան քաղաքում՝
Ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: