Կարեն Սարգսյանը նշանակվել է գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմում կատարվել են փոփոխություններ:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են պետական կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել