Նախարարի հրամանը՝ առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի վերաբերյալ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ապրիլի 12-ին նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է «Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը հաստատելու մասին» կառավարության որոշման և «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագծերի մշակման, ինչպես նաև ապահովագրության ներդրման գործընթացը կանոնակարգող ենթաօրենսդրական իրավական ակտերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի կազմման աշխատանքները համակարգելու, այդ աշխատանքներում ընդգրկված փորձագետներին օժանդակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

Աշխատանքային խումբը պետք է`

1) մշակի և մինչև 2021 թվականի օգոստոսի 10-ը ներկայացնի «Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը,
2) մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը ներկայացնի «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը,
3) «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի ընդունումից հետո, եռամսյա ժամկետում, ներկայացնի օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերի նախագծերի փաթեթը:

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ և «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԵՆԹԱՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ և ԱՅԼ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ, ԱՅԴ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

1. Լենա Նանուշյան – ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար).
2. Շանթ Շեխերդիմյան – ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական հասարակական հիմունքներով.
3. Սամվել Մարգարյան – ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական հասարակական հիմունքներով.
4. Ծաղիկ Վարդանյան – ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ.
5. Գարուշ Այվազյան – ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության պետի տեղակալ.
6. Կարեն Միքայելյան – ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության փորձագիտական գնահատման և մշտադիտարկման երկրորդ բաժնի պետ.
7. Հասմիկ Մնացականյան – ՀՀ ԱՆ ֆինանսատնտեսագիտական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար.
8. Քնար Ղոնյան – ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ.
9. Նունե Փաշայան – ՀՀ ԱՆ մոր ու մանկան առողջության պահպանման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար.
10. Աննա Մկրտումյան – ՀՀ ԱՆ իրավաբանական վարչության պետ.
11. Մարինե Հարությունյան – ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար.
12. Դիանա Լալազարյան – ՀՀ ԱՆ Միջազգային հարաբերությունների վարչության միջազգային համագործակցության և արարողակարի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար.
13. Մարիա Հովակիմյան – ՀՀ ԱՆ Միջազգային հարաբերությունների վարչության խորհրդատու.
14. Անի Ռուբենյան – ՀՀ ԱՆ ֆինանսատնտեսագիտական վարչության ֆինանսաբյուջետային բաժնի խորհրդատու.
15. Շուշանիկ Իսահակյան – ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի Առողջապահական ազգային հաշիվների կենտրոնի մասնագետ.
16. Սամվել Խարազյան – «Հայաստանի առողջապահության տնտեսագետների ասոցիացիա» Հասարակական կազմակերպության նախագահ.
17. Վարդուհի Պետրոսյան – Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանճեան Հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան.
18. Ահարոն Բարսեղյան – «Վիգմոր» կլինիկայի ֆինանսական պատասխանատու,
19. Արարատ Մկրտչյան – առողջապահության կազմակերպիչ.
20. Արթուր Հովսեփյան – «Էրեբունի» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի էկոնոմիկայի գծով փոխտնօրեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել