Նոր տարվա հանգստյան օրերը կրճատվեցին 5-ով․ նախարարներ կային, որոնք դեմ էին

Կառավարության որոշմամբ՝ այսուհետ հունվարի 2-ից կսկսվեն աշխատանքային օրերը. Նոր տարվա հանգստյան օրերը կրճատվեցին 5-ով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի և ֆինանսների նախարարը նշեցին, որ նախագիծը վիճահարույց է։ Մեսրոպ Առաքելյանը միակն էր, ով դեմ քվեարկեց նախագծին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ առաջարկը խաթարում է քաղաքացիների հանգստի իրավունքը՝ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերի համաձայն: Նա իր հերթին առաջարկեց ոչ աշխատանքային օրեր սահմանել նաև հունվարի 2-ը և 3-ը, իսկ աշխատանքային դարձնել հունվարի 4-ը, 5-ը և 7-ը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քննարկումներ սկսելու ժամանակ կա և նախագիծը միշտ էլ կարելի է հետ կանչել․ «Ամեն տարի այս թեմայով քննարկումներ են եղել։ Հիմա առաջարկում ենք այսօրվանից թեման քննարկել, փորձենք հասկանալ, թե այս առումով ինչ հանրային համաձայնություն կարող ենք ձևավորել: Սա ոչ միայն տնտեսական խնդիրների հետ են կապված, այլ նաև առողջապահական»:

Որոշման նախագիծը ներկայացրած էկոնոմիկայի նախարարությունը բերել է հիմնավորումներ, ըստ որոնց՝ հանգստյան օրերի նման քանակն ազդում է տնտեսության վրա։ Ըստ նախարարության հաշվարկների՝ հինգ լրացուցիչ աշխատանքային օր հունվարին ունենալու դեպքում համախառն ներքին արտադրանքը կաճի 88,6 միլիարդ դրամով, առևտուրը՝ 47,5 միլիարդ դրամով, արդյունաբերությունը՝ 35,4 միլիարդ դրամով, ծառայությունները՝ 34 միլիարդ դրամով, գյուղատնտեսությունը 3,5 միլիարդ դրամով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել