Ստեփանակերտում հյուրընկալվել եմ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, քննարկել ենք երկու հայկական մայրաքաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:
Արցախ կատարածս այցից առաջ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել եմ մշակել Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության եռամյա ծրագիրը»,-գրել է նա։