«Քոչարյան-Սարգսյան զույգի» մասին Փաշինյանի էմոցիոնալ ելույթից հետո պատգամավորները ոտքի կանգնեցին, ծափահարեցին

«Քոչարյան-Սարգսյան զույգը 1998 թվականին՝ Ղարաբաղի հարցն օգտագործելով իշխանության հասնելու համար, 20 տարվա ընթացքում տանուլ է տվել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը, առաջին Արցախյան պատերազմում տարած հաղթանակը, հայ ժողովրդի բոլոր զրկանքները տանուլ են տվել, խուրդել են, մանրել են Բադեն-Բադեններում, հունական կղզիներում առանձնատներ կառուցելով, փարիզներում ու հռոմներում հյուրանոցներ ու առանձնատներ կառուցելով ու ձեռքբերելով»։

Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ։

Նա նշեց, որ ՀՀ նախկին նախագահները ոտքի վրա զինվորի կենացը խմելով, զինվորի հացը գողանալով՝ տանուլ են տվել բանակաշինության հարցը, դիվանագիտության հարցը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 14-ին, խորհրդարանում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 242-Ա որոշմամբ հավանության արժանացած «ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։

Նա նշեց, որ թեպետ պատերազմի մասին շատ է խոսվել, բայց պատեհ է համարում պատերազմի վերաբերյալ մի շարք շահարկումների, ապատեղեկատվությունների ու մի շարք հարցերի պատասխաններ տալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել