Արցախի ամբողջ տարածքում դեռևս կան կյանքի համար վտանգ ներկայացնող պայթուցիկ առարկաներ. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.

«Հարգելի հայրենակիցներ
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի, Մարտունու շրջանի Քաջավան տեղամասի և Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներում:

Ռազմագործողությունների ընթացքում թիրախավորված հրետակոծության հետևանքով, Արցախի ամբողջ տարածքում դեռևս կան կյանքի համար վտանգ ներկայացնող պայթուցիկ առարկաներ, զինատեսակների մնացորդներ:

ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր բնակիչներին, լինել չափազանց ուշադիր: Անծանոթ առարկա հայտնաբերելու դեպքում, եթե անգամ վստահ եք, որ այն վտանգ չի նեկայացնում՝ անհապաղ դիմեք ԱԻՊԾ- 911 հազանգման կենտրոն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել