«Ինչու՞ հայերը չվերադառնան իրենց պատմական տարածքներ Նախիջևան, Շամքոր, Գանձակ». Արտակ Բեգլարյանի պատասխանը Ալիևին

Ադրբեջանը և անձամբ Ալիևը ամեն ինչ անում են հայերին նվաստացնելու և հայատյացությունը խորացնելու համար՝ զուգահեռաբար խոսելով տարածաշրջանային խաղաղության ու համագործակցության «պատրաստակամության» մասին: Այս մասին թվիթթերյան իր էջում գրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:

«Հ.Գ. Ինչու՞ հայերը չվերադառնան Բաքու, Սումգայիթ և իրենց պատմական տարածքներ Նախիջևան, Շամքոր, Գանձակ և այլն»,- գրել է Արտակ Բեգլարյանը՝ ի պատասխան Ալիևի հայտարարությանը Երևան և այլ տարածքներ վերադառնալու վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել