Երևանում մեկնարկել են COVID-19-ի դեմ պատվաստումները: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
Ռիսկի խմբերում ընդգրկված 55-ից ցածր տարիքի անձինք պատվաստվում են «Sputnik-V»-ով, իսկ 55-ից բարձր տարիք ունեցողները՝ «AstraZeneca»-ով:
Հայաստան են ներկրվել 24000 դեղաչափ «AstraZeneca» և 15000 դեղաչափ՝ 7500 անձի համար «Sputnik-V» պատվաստանյութերը: Պատվաստումներն իրականացվում են կամավորության սկզբունքով։