Այդ անհեթեթ պուրակի բացմամբ՝ Ալիևն ապահովեց իրենց ապագա պարտության հեռանկարը. Անդրանիկ Քոչարյան

«Փաստորեն Ալիևը պետական մակարդակով հովանավորում է հայատյացությունը և բացահայտ թշնամանք է քարոզում, ինչը խստագույնս դատապարտվում է, թե՛ մեր, թե՛ միջազգային հանրության կողմից: Բացի ատելություն սերմանելուց, Ալիևն իր ժողովրդի մեջ ներշնչում է սին մեծամտություն: Այդ անհեթեթ պուրակի բացմամբ՝ Ալիևն ապահովեց իրենց ապագա պարտության հեռանկարը»,-այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովի ամբիոնից ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ տարված լինելով հաղթածին բնորոշ էյֆորիկ դրսևորումներով հայերը ճիշտ չգնահատելով իրենց հաղթանակները կարցրեցին զգոնությունը:

«Ալիևն ակնհայտորեն չի գիտակցում, որ չկան միշտ հաղթողներ և միշտ պարտվողներ, իսկ ամեն անգամ իր ժողովրդին դատարկ ամբարտավանությամբ սնելով ոև բթացնելով՝ մեկ քայլ ավելի է մոտեցնում պարտությանը: Մենք էլ մեր հերթին չպետք է խուսափենք մեր պարտությունն ընդունելուց, պետք է վեր հանենք դրա պատճառները»,-ասաց պատգամավորը:

Նա նաև նշեց՝ յուրաքանչյուր ողջ զինվոր դեռ առաքելություն ունի, որը պետք է կատարի:
«Անկախ նրանից՝ արդյոք ցավը մեր սեփական ընտանիքին է պատկանում, թե ոչ, պատերազմի ընթացքում գերի ընկած յուրաքանչյուր անձ, հերոսաբար ընկած կամ կենդանի մնացած յուրաքանչյուր զինվոր մեր տան անդամն է, մեր պետության արժեքավոր քաղաքացին, որը դեռ առաքելություն ունի իրականացնելու»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել