Սիսիանի ազատամարտիկների պանթեոնում մի կին միանգամից 3 շիրմի վրա էր լաց լինում, ասում․ պատգամավոր

Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Ղազարյանը ելույթում նշեց, որ օրեր առաջ Սիսիանի ազատամարտիկների պանթեոնում մի կին միանգամից 3 շիրմի վրա էր լաց լինում, ասում՝ ողջ տունս այստեղ է։

«Ո՞վ կարող է պատասխան տալ այդ կնոջը, մյուսներին, գերեվարված մեր քաղաքացիները։ Այսօր սահուն շրջանցվեց մի թեմա՝ գերիների հետ վերադարձման ստի թեման։ Որտեղի՞ց եկավ այդ սուտը, ո՞վ էր իր կարողություններն այդչափ գերագնահատել, ինչու՞ դա արվեց, ինչու՞ աղ լցվեց գերեվարված մեր քաղաքացիների ծնողների վերքի վրա։ Սա էլ պիտի պարզվի, չէ՞։ Թե՝ ֆեյսբուքյան ստատուսները ջնջեոլվ ու թեմայից թռնելով խնդիրը լուծվեց»,-ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել