27-ամյա երիտասարդի բնակարանում հայտնաբերվել է «ԻԺ» տեսակի 16 և 20 մմ տրամաչափի հրացաններ և ինքնաձիգի փամփուշտներ. ոստիկանություն

Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի ծառայողները շարունակում են ամենօրյա միջոցառումները՝ ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ։ Հերթական տեղեկությունը ստացան ապրիլի 8-ին։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Տեղեկությունները ստուգելու նպատակով Տավուշի ոստիկաններն այցելեցին Նավուր բնակավայր։ 27-ամյա երիտասարդի կացարանում ակնհայտ տեսանելի վայրում դրված էին «ԻԺ» տեսակի 16 և 20 մմ տրամաչափի հրացաններ և ինքնաձիգի փամփուշտներ։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքը առգրավվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել