Ազգային ժողովը ՀԾԿՀ անդամի պաշտոնում Լևոն Բունիաթյանին չընտրեց

ՀՀ ազգային ժողովում կայացած փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Լևոն Բունիաթյանը չընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 52 պատգամավոր: Բունիաթյանի թեկնածությանը կողմ է եղել 16 պատգամավոր, դեմ՝ 36: Անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ:

Հավելենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում Լևոն Բունիաթյանի թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել