Պատերազմին մասնակցած կամավորականները ներկա են եղել Հանրային խորհրդի նիստին

Տեղի է ունեցել Հանրային խորհրդի նիստ, որը նվիրված էր արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության խնդիրներին

Ապրիլի 12-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի ունեցավ հերթական նիստ, որը վարել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը:

Նիստի օրակարգի միակ հարցն էր «Քաղպաշտպանության համապետական ու տեղային խնդիրները և անելիքները հետպատերազմյա Հայաստանում և Արցախում»:

Նիստի հիմնական զեկուցողը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ պարոն Արմեն Փամբուխչյանն էր: Նիստին հրավիրվել էին նաև ֆրանսահայ կամավորական Լևոն Մհլամյանը, ով մասնակցել է Արցախյան վերջին պատերազմին:

Նիստին հրավիրվել էին նաև Արցախյան վերջին պատերազմին մասնակցած երիտասարդ կամավորականներ:
Նիստին մասնակցել են Հանրային խորհրդի անդամներ՝ Արամ Սաֆարյանը, Գաբրիել Ջեմբերջյանը, Անգելինա Արշակյանը, Կառլոս Ղազարյանը, Գեղամ Օհանյանը, Անահիտ Աղոյանը, Ռուզան Ղազարյանը, Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վարդան Մարաշլյանը, Հովհաննես Հովհաննիսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել