Ոստիկանությունից հայտնում են, որ 84-ամյա տղամարդը ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հիշեցնենք՝ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 13-ին, ժամը 10։05-ին վերսկսվել են կորած բնակչի որոնողական աշխատանքները, որին մասնակցում են 5 փրկարար, ոստիկանության Սիսիանի բաժնի 5 աշխատակից և գյուղի 10 բնակիչ:
Նշենք, որ Ապրիլի 12-ին, ժամը 09։30-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 11-ին, ժամը 16:00-ի սահմաններում Թասիկ գյուղի բնակիչ Ա․ Ա․-ն (ծնված 1937 թ․) տանից դուրս է եկել ՈՒյծ գյուղի ուղղությամբ և չի վերադարձել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ժամը 20:05-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 4 փրկարար, ոստիկանության Սիսիանի բաժնի 5 աշխատակից և գյուղի 12 բնակիչ: