Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնավոր այցով մեկնել է Արցախ:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան։
«Այցի ընթացքում քաղաքապետ Մարությանը, մասնավորապես, կհանդիպի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ:
Օրակարգում երկու մայրաքաղաքների միջեւ փոխգործակցությանը վերաբերող հարցեր են»,-նշել է նա: