Ապրիլի 12-ին Արարատ Միրզոյանի նախագահությամբ կայացավ ԱԺ խորհրդի նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։
«Քննարկվեցին և հաստատվեցին ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և ապրիլի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
Ապրիլի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 33 հարց»,- ասված է հայտարարության մեջ: