Սահմանամերձ դարձած Որոտանում այլընտրանքային ճանապարհ է կառուցվում. Գորիսի համայնքապետարան

Որոտանում դեպի այգիներ տանող այլընտրանքային ճանապարհ է կառուցվում: Այս մասին տեղեկանում ենք Գորիսի համայնքապետարանից:

Սահմանամերձ դարձած Որոտան բնակավայրում այգիներ հասնելու համար անհրաժեշտություն է առաջացել նոր ճանապարհ կառուցել, որպեսզի բնակիչները իրենց վարելահողին հասնեն անվտանգ ճանապարհով։ Խնդիրը համայնքի ղեկավարին էին ներկայացրել բնակավայրի բնակիչները․ կարճ ժամանակ անց, ընթացք է տրվել։ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարարականով ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են։

Աշխատանքների ավարտին շուրջ 100 տնտեսություն հնարավորություն կունենա անվտանգ ճանապարհով հասնել դեպի այգիներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել